ԻՊ-ի շարքերում կռվում է ԱՊՀ երկրների 5-7 հազար քաղաքացի. Վ. Պուտին
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվում է ԱՊՀ-ի 5-7 հազար քաղաքացի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախարար Վլադիմիր Պուտինը Ղազախստանի Բուրաբաե բնակացայրում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:
«Մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ, որպեսզի այսօր Սիրիայում ստացած փորձը հետագայում կիրառեն մեզ մոտ՝ տանը»,-ընդգծել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայում ահաբեկիչների շարքերում ներկայումս կռվում է Ռուսաստանի շուրջ 2,5 հազար քաղաքացի: Այդ մասին հայտնել էր ՌԴ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյը: