211652_close_icon

Սիրիայում ջիհադիստների շարքերում Ֆրանսիայի 4000 քաղաքացի է կռվում. Մարի Լե Պեն

views-count1248 դիտում article-date 12:10 20-11-2014
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը, հղում անելով Ֆրանսիայի հետախուզությանը, հայտարարել է, որ Սիրիայում ջիհադների շարքերում շուրջ կռվող Ֆրանսիայի 4000 քաղաքացի կա այս պահին, հաղորդում է BBC գործակալությունը: Sud Radio-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչն առաջարկել է քաղաքացիությունից զրկել Սիրիա կռվելու մեկնող իր երկրի քաղաքացիներին: Վերջինիս խոսքով՝ մինչև հիմա Սիրիայում կռվող ֆրանսիացիներից 50-ը սպանվել են մարտերում:

Նմանատիպ նյութեր