Հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթը
2015 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10.00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրում (հասցեն՝ Երևան, Մանանդյան փող., շենք 41, նախկին «Միկա» մարզադահլիճ) անցկացվելու է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի՝ մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ:
Մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված նախադպրոցական հիմնարկները կպարգևատրվեն դրամական մրցանակներով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավաստագրերով, հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: