2970 դիտում
18:45 20-06-2016
Հայտնի է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի հաղթողը
Այսօր՝ հունիսի 20-ին, կայացել են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները, որին ներկա է գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապե-տության բոլոր մարզերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ:
Նախարարը ողջունել է ներկաներին և իր խոսքում նշել, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում հատկապես մանուկների շրջանում ֆիզկուլտուրայի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին: «ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: Բոլորս ենք ականատես այն մեծ խանդավառությանը, որ կա երեխաների մոտ: Այո՛, մեր մանուկները նմանատիպ մարզական միջոցառումների միջոցով ոչ միայն դառնում են ավելի մարզված և կոփված, այլ նաև ձեռք են բերում մրցակցության ոգի, պայքարելու և հաղթելու կամք»,- ասել է նախարարը:
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած թիմերը ստացել են մարզագույք, երեխաները՝ մարզական հագուստ, իսկ մրցանակային տեղերը գրաված նախադպրոցական հիմնարկները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի հավաստագրերով, գավաթներով և դրամական պարգևներով:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Լ. Գմյուրի անվան նախադպրոցական հիմնարկը, որը հաղթողի գավաթից բացի արժանացել է նաև 550000 դրամ դրամական պարգևի: 2-րդ տեղը գրավել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 31 նախադպրոցական հիմնարկը, որը արժանացել է գավաթի և 450000 դրամ դրամական պարգևի: 3-րդ մրցանակային տեղի գավաթին և 350000 դրամ դրամական պարգևին է արժանացել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 նախադպրոցական հիմնարկը: Հաղթողին և մրցանակակիրներին պարգևները հանձնել է նախարար Գաբրիել Ղազարյանը:
Նմանատիպ նյութեր
2068 դիտում
22:21 15-10-2015
Հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթը
1721 դիտում
13:48 17-06-2016
Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկները կպարգևատրվեն դրամական մրցանակներով և ՀՀ Նախագահի հավաստագրերով
Այս բաժնից
2257 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2920 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2431 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում