Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 2 տարեկան տղան ընկել է իրենց տան ջրհորի մեջ. ԼՐԱՑՎԱԾ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարդենիսի տարածաշրջանի Սոթք գյուղում 2-ամյա Արթուր Օսիպովն ընկել է իրենց տան ջրհորի մեջ, որի խորությունը 5-6 մետր է, իսկ ջրի բարձրությունը՝ մոտ 2 մետր:
Այս պահին նշված տուն են ժամանում փրկարարներն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները, որպեսզի երեխայի դին դուրս բերեն ջրհորից:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում հետաքննություն է սկսվել:
***
Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխաներով ջրհորի մոտ խաղալիս են եղել, երբ Արթուրի ոտքը սայթաքել է և ընկել։ Հարևանները օգնության են հասել, բայց արդեն ուշ է եղել։
Արթուրը ընտանիքի երկրորդ զավակն է։ Ընտանիքում երեք եղբայր են։ Մի եղբայրը իրենից մեծ է։ Մյուսն էլ 40 օրական է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: