Փոփոխություններ են կատարվել դպրոցի տնօրենի հավաստագրման հարցաշարում. ՀՀ ԿԳՆ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առաջնորդվելով "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներով, հրաման է ստորագրել՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հարցաշարում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2015 թվականի մարտի 10-ի "Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման հարցաշարը հաստատելու մասին" թիվ 141- Ա/Ք հրամանի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Հարցաշարը հրապարակվել է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքում և "Կրթություն" շաբաթաթերթում: