Գոլային «հրավառություն»՝ «Գանձասար» - «Փյունիկ» խաղում. տեսանյութ
Հայաստանի Բարձրագույն խմբի 9-րդ տուրում «Փյունիկ»-ը Կապանում 4:3 հաշվով հաղթանակ տոնեց «Գանձասար»-ի նկատմամբ: Երևանյան ակումբը կարևորագույն հաղթանակի շնորհիվ մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Գանձասար»-ին և բարձրացավ երկրորդ տեղ: 8 խաղից հետո «Փյունիկ»-ը վաստակել է 16 միավոր:
Նշենք, որ մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ուլիս»-ը, որն իր ակտիվում 25 միավոր ունի: