211652_close_icon
views-count21902 դիտում article-date 10:37 14-10-2015

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 44-ամյա տղամարդը բանկերին պարտք լինելու պատճառով ինքնասպան է եղել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Ռուբիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ս. Ա.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ինքնասպան է եղել բանկերին գումարներ պարտք լինելու պատճառով: Նա ամուսնացած էր, խնամքին ուներ աղջիկ և տղա, տղան էլ 2 ամիս առաջ զորակոչվել է Հայոց բանակ: Փաստի առթիվ քննիչ Ռ. Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր