211652_close_icon

Լուսանկարչական ապարատի տուփի միջից հայտնաբերվել է թմրամիջոց

views-count1016 դիտում article-date 13:41 13-10-2015
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները Լիճք գյուղի սարատեղից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արման Ս.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից, լուսանկարչական ապարատի տուփի միջից, հայտնաբերվել է 75.82 գ կանեփանման զանգված: Արման Ս.-ն հայտարարել է, որ զանգվածը քաղել է Լիճք գյուղի աղբանոցի տարածքում աճած կանեփի բույսից` հետագայում օգտագործելու նպատակով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր