Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մի քանի տասնյակ հազարանոց հակաիսլամական ակցիա է անցկացվել
Մի քանի հազար մարդ է նախօրեին դուրս եկել Գերմանիայի Դրեզդեն քաղաքի փողոցներ՝ Եվրոպայի իսլամացման և անօրինական ներգաղթյալների դեմ հանդես եկող PEGIDA շարժման հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Interfax-ը:
Ցուցարարները, որոնց թիվը գերազանցել է 40 հազարը (կողմնակի դիտորդներն էլ հաշվել են 15-20 հազար մարդ) պահանջել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը:
Միևնույն ժամանակ Դրեզդենում անցկացվել է այդ շարժման հակառակորդների ակցիան, որին մասնակցել է մոտ 14 հազար մարդ:
Երկու ակցիաներն էլ անցել են խաղաղ: