211652_close_icon
views-count2521 դիտում article-date 09:13 13-10-2015

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը, 16-ի գիշերը նույնքան կնվազի: Երևանում հոկտեմբերի 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ: 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]/ups/images/0996882001444711778318876.jpg[/img] [img]/ups/images/084334700144471177680581.jpg[/img]

Նմանատիպ նյութեր