slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նախագահն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
211652_close_icon

Նախագահն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

views-count1556 դիտում article-date 22:48 12-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (Սենատ) նախագահ Իրման Գուսմանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը, ընդգծելով, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, նոր որակ և բովանդակություն են հաղորդում միջպետական հարաբերություներին՝ հնարավորություն ընձեռելով հանգամանորեն քննարկել փոխգործակցության երկկողմ օրակարգը: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Ինդոնեզիայի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահի այցը նոր շունչ կհաղորդի երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությանը: Հայ-ինդոնեզական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման տեսանկյունից հանդիպմանը երկուստեք կարևորվել է օրենսդիր մարմինների միջև ակտիվ համագործակցության ձևավորումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ 2013թ. Ջակարտայում Հայաստանի դեսպանության բացումը Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հարցում մեր երկրի ցանկության ևս մեկ վկայություն է: Սերժ Սարգսյանը և Իրման Գուսմանը կարևորել են նաև Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առևտրատնտեսական կապերի սերտացումն ու տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը, այդ նպատակով իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումը: Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու բարեկամ երկրների փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Նմանատիպ նյութեր