834 դիտում
18:22 22-09-2014
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում և Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային կապերը և Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:
Գալուստ Սահակյանն առանձնահատուկ գոհունակությամբ նշել է, որ 2013 թվականի մարտի 19-ին ֆրանսիայի մի խումբ պատգամավորների և նախկին խորհրդարանականների մասնակցությամբ ստեղծվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով իր դավանած արժեքային համակարգին և սկզբունքներին, իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության և ազատության համար մղվող պայքարին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել նաև, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր, իրավաբանորեն անխոցելի օրինագծի ներկայացման և ընդունման գործումª հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահի հանձնառությունն ու հաստատակամությունն այս ուղղությամբ, քանզի այդ օրենքի նախագիծը հարիր է Ֆրանսիայի կերպարին, և արդարության համար պայքարում կունենա իր զգալի դերակատարությունը:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը փաստել է, որ հայ-ֆրանսիական կապերը գնում են դեպի երկու ժողովուրդների պատմության խորքերը. Ֆրանսիայի համար բոլոր ճակատագրական պահերին հայերը եղել են ֆրանսիացիների կողքին, պայքարել նրանց հետ միասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող նոր օրինագծի ստեղծմանը և ընդունմանըª պարոն Կալտենբախը նշել է, որ Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի իրադարձությունները չկրկնվեն: Ֆիլիպ Կալտենբախը նշել է, որ 2002 թվականին արդեն եղել է Արցախում և այժմ ցանկություն ունի կրկին այնտեղ լինելու:
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրª հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` ծանոթանալով Մեծ եղեռնի անհերքելի փաստը վկայող ցուցանմուշներին:
Նմանատիպ նյութեր
903 դիտում
19:53 31-03-2015
Նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը
1004 դիտում
20:22 08-09-2015
Նախագահն ընդունել է Բելգիայի խորհրդարանական պատվիրակությանը
1274 դիտում
22:48 12-10-2015
Նախագահն ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»