211652_close_icon

Գազալցակայանից համակարգիչ էր գողացել

views-count809 դիտում article-date 15:03 12-10-2015
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել Էջմիածին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանից համակարգչի գողության մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Ծովակ Բ.-ն և խոստովանել, որ գողությունն ինքն է կատարել` իր վարած «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով: Գողոնն առգրավված է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր