211652_close_icon
views-count1014 դիտում article-date 16:04 11-10-2015

Մեր քաղաքների միջև հարաբերությունները բարձունքում են. Գեորգի Կոլյագին, Ստավրոպոլի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով՝ քաղաքապետարանի ճեմասրահում տեղի ունեցած ընդունելության ընթացքում Երևանի օրվա տոնակատարություններին մասնակցելու հրավիրված քաղաքապետերն ու պատվիրակությունների մյուս անդամները զրուցել են միմյանց հետ, խոսել տպավորությունների ու գործնական թեմաների մասին։ Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը, մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ստավրոպոլի և Երևանի բարեկամական ու գործընկերային կապերի առավել ամրապնդումը հուսալիորեն հիմնված է ներկայիս հարաբերությունների վրա։ «Չորս տարի է՝ այցելում եմ Երևան, և ամեն անգամ յուրովի է հյուրընկալում մեզ։ Երևանի յուրահատկությունները շատ են. օրինակ՝ տարիքով մեծ է, բայց երիտասարդ է: Շատ բարեկամական ու ջերմ հարաբերություններ են հաստատվել ոչ միայն Ստավրոպոլ ու Երևան քաղաքների իշխանությունների միջև, այլև ամենատարբեր ոլորտների՝ դպրոցների, ստեղծագործական միությունների միջև։ Ըստ էության՝ հարաբերությունները բարձունքում են։ Այլ կերպ լինել չէր կարող։ Այսօր այստեղ ենք նաև շատ խորհրդանշական նվերով. հոկտեմբերի 11-ին ծնված բոլոր նորածիններին օրորոցներ ենք նվիրելու, և դա, կարծում եմ, կլինի այն օրրանը, որում հասակ կառնի Երևանի ու մեր հարաբերությունների ապագան»,- նշել է Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինը։

Նմանատիպ նյութեր