211652_close_icon
views-count3210 դիտում article-date 23:58 10-10-2015

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-12-ին, 15-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 12-ին, 13-ի գիշերը աստիճանաբար նույնքանով կբարձրանա: Երևանում հոկտեմբերի 11-12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:

Նմանատիպ նյութեր