Թուրքիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել. կա առնվազն 20 զոհ. տեսանյութ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի երկաթուղային կայարաններից մեկի մոտ, որտեղ արհմիությունները խաղաղության հանրահավաք էին անցկացնում, 2 պայթյուն է հնչել, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Ըստ տեղեկությունների՝ KESK, DISK, TMMOB և TTB արհմիությունները նախաձեռնել էին «Հաշտություն» ակցիան, և երբ մարդիկ սկսել են հավաքվել, իրար հաջորդող 2 պայթյուն է որոտացել:
Հաղորդվում է 2 տասնյակից ավելի զոհերի և վիրավորների մասին: Ըստ տեղեկությունների՝ պայթյունները մահապարտներ են իրականացրել: