Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության գրասենյակներում պայթյուններ են որոտացել. տեսանյութ
Թուրքիայի Ադանա և Մերսին նահանգներում տեղակայված ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շտաբներում պայթյուններ են որոտացել:
Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը, մարդիկ են տուժել, որոնց հոսպիտալացրել են:
Նշված 2 նահանգներում պետք է տեղի ունենային կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի նախընտրական քարոզարշավները: Այլ մանրամասներ թերթը չի հաղորդում:
[img]/ups/images/0275898001431937208820092.jpg[/img]