Փրկարարները բացել են փակ դուռը
Հոկտեմբերի 9-ին, ժամը 09.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայություն[/b]