Սաուդյան Արաբիան մեծացնում է Սիրիայի ապստամբներին տրվող աջակցությունը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են մեծացնել Սիրիայում 3 ապստամբ խմբերին տրվող ռազմական աջակցությունը: Այդ մասին հայտնել է BBC-ն՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրի:
Նշվում է, որ խոսքը գնում է զենքի տրամադրմանը՝ այդ թվում՝ հակատանկային:
Աղբյուրը նշել է, որ ենթադրաբար, աջակցությունը կստանան «Գրավող բանակը», «Սիրիայի ազատ բանակը» և «Հարավային ճակատը»: