ԱՄՆ-ը մեծացնում է Վրաստանին տրվող ռազմական օգնության չափը
Միացյալ Նահանգները որոշում է կայացրել Ռուսաստանի հարևան երկրներին, ներառյալ՝ Վրաստանին ու Մոլդովային տրվող ռազմական աջակցությունը մեծացնելու մասին:
Ինչպես փոխանցում է Georgia Online-ը, այս մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է Սպիտակ Տունը: «Մենք ծրագրում ենք երկարաժամկետ հեռանկարում մեծացնել ռուսական «շրջագծում» գտնվող պետությունների անվտանգության ոլորտին հատկացվող ռազմական աջակցությունը»,-ասված է Սպիտակ Տան պաշտոնական հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի նախագծի ֆինանսավորումը, ապա Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային հավելյալ օգնություն կտրամադրվի, որպեսզի վերջիններս կարողանան բարձրացնել իրենց պաշտպանունակության մակարդակը: