211652_close_icon
views-count43376 դիտում article-date 10:08 09-10-2015

Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում. վթարի մեջ հայտնված երիտասարդը պնդում է, որ վնասվածքը ստացել է «պադեզդում»՝ վայր ընկնելու հետևանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Վազ 2121 մակնիշի 32 ՕՏ 611 համարանաիշի, Mercedes մակնիշի 34 QZ 737 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 47 TO 777 համարանիշի, «ԶԻԼ» մակնիշի 28 ԼՏ 116 համարանիշի, Samand մակնիշի 34 FM 030 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները Нива-ի մեջ հայտնաբերել են արյան հետքեր, իսկ քիչ այն կողմ՝ գլուխը վիրակապված մի երիտասարդի: Վերջինս ոստիկաններին համոզում էր, որ ինքը վթարի հետ կապ չունի, այլ իր ընկերն է վարորդը եղել, իսկ ինքը վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքի մոտ վայր ընկնելու հետևանքով, սակայն տեղում պարզվեց, որ ինքը եղել է Нива-ի մեջ, իսկ հետո պնդում էր, որ, ճիշտ է՝ ինքը մեքենայի մեջ եղել է, բայց վնասվածքը ստացել է Մասիվում՝ իրենց շենքի մուտքի մոտ: Նշված տեղեկությունը պարզելու համար ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Իրավապահները ունեն լուրջ կասկածներ, որ վիրավորը ստում է և ակնհայտ երևում է, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարից: ՃՈ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր