Ամերիկյան իշխանությունները 6,5 մլն դոլար կվճարեն սպանված աֆրոամերիկացու ընտանիքին
ԱՄՆ Հարավային Կարոլինայի իշխանությունները 6,5 մլն դոլար են վճարելու ոստիկանության աշխատակից Մայքլ Սլեջերի կողմից սպանված 50-ամյա սևամորթ Սքոթ Ուոլթերի ընտանիքին, հաղորդում է BBC-ն:
Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 4-ին, Հյուսիսային Չարլսթոնում: Ոստիկանության աշխատակիցը փորձել էր կանգնեցնել Սքոթի վարած ավտոմեքենան, որի հետևի թարթիչներից մեկը ջարդված էր, սակայն վերջինս փորձել է փախչել, իսկ ոստիկանը մի քանի անգամ հրազենային կրակոց է արձակում նրա վրա:
Սպանության մեջ մեղադրվող ոստիկանը ձերբակալվել է և հեռացվել ոստիկանության համակարգից:
Դեպքից հետո նահանգում բողոքի մեծ ալիքներ բարձրացան, որոնք ուղեկցվեցին ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով: