211652_close_icon
views-count1003 դիտում article-date 22:27 08-10-2015

ՀՀ դեսպան Ղազարյանը աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Օպոլսկե մարզ

Հոկտեմբերի 6-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Օպոլսկե մարզ: Դեսպան Ղազարյանն Օպոլսկե ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնում մասնակցեց «Լեհաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան, Հայաստան» խորագրով Օպոլսկե ագրարային և սննդի արդյունաբերության 1-ին համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես եկավ ելույթով: Իր ելույթում դեսպան Ղազարյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ստեղծված նոր հնարավորություններն ու տնտեսական զարգացման նախադրյալները: Դեսպան Ղազարյանն անդրադարձավ նաև հայ-լեհական տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ ներկայացնելով համագործակցության հիմնական ուղղություններն ու պայմանները, Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունքում ստեղծված հնարավորությունները: Այնուհետև, դեսպան Ղազարյանն Օպոլսկեի փոխմարշալեկի հետ շրջեց համաժողովի շրջանակներում կազմակերպված ագրոպարենային ոլորտի ցուցահանդեսի տարածքում, ծանոթացավ Օպոլսկե մարզում արտադրվող ապրանքներին, հարցազրույց տվեց Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությանը: Նույն օրը դեսպան Ղազարյանը պաշտոնական հանդիպում ունեցավ Օպոլսկեի մարզպետ (վոյեվոդ) Անտոնի Յաստրժեմբսկու և Օպոլսկեի փոխմարշալեկ Տոմաշ Կոստուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Լեհաստան-Արևելք» կազմակերպության Օպոլսկեի մարզային կառույցի նախագահ Էուգենիուշ Բրուդկևիչը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Օպոլսկեի և ՀՀ մարզերից որևէ մեկի հետ համագործակցության հեռանկարները, որի կապակցությամբ երկուստեք հնչեցին դրական կարծիքներ: Առանձին քննարկման առարկա դարձան, հատկապես, տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները: Օպոլսկեի մարզային իշխանությունների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում մարզի մի խումբ գործարարների Հայաստան ճանաչողական այցելության կազմակերպման վերաբերյալ: Այցի ընթացքում Էդգար Ղազարյանը մասնակցեց նաև «Օպոլսկե մարզի 2014-2020 թվականների զարգացման ծրագրերը» թեմայով համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին Օպոլսկեի մարշալեկ Անդժեյ Բուլան, Օպոլեի քաղաքապետը, Լեհաստանի Սեյմի և Սենատի պատգամավորներ, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այցի մշակութային ծրագրի շրջանակներում դեսպան Ղազարյանն այցելեց նաև Օպոլե

Նմանատիպ նյութեր