211652_close_icon

Սիրիական բանակը գրոհի է անցել

views-count2355 դիտում article-date 13:28 08-10-2015
Սիրիայի կառավարական ուժերը մասշտաբային գրոհներ են ձեռնարկել ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջանների ազատագրման ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտնել է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Ալի Աբդուլլահ Այուբը: Վերջինի խոսքով՝ սիրիական բանակը վաղուց էր նման մտադրություն ծրագրել, սակայն չէր իրականացնում այն՝ մարդկային ռեսուրսների քիչ լինելու պատճառով: Այուբը նշել է նաև, որ գրոհների ամենակարևոր դերը իր վրա է վերցրել Չորրորդ գրոհային կորպուսը:

Նմանատիպ նյութեր