211652_close_icon
views-count24499 դիտում article-date 11:12 14-11-2017

Գրպանահատները գրոհի են անցել. Թիվ 20 երթուղային միկրոավտոբուսում գողացել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանի և ՍԴ դատավորի օգնականի դրամապանակները

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը թիվ 20 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել է Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Գայանե Սահակյանի դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրամապանակում եղել է գումար, բանկային քարտ, էկեկտրական կրիչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Սահակյանն աշխատում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ որպես իրավաբան: Երեկ նույն երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են նաև Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 41-ամյա Վարսենիկ Աբրահամյանի դրամապանակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրամապանակում եղել է գումար և տարբեր բանկային քարտեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Աբրահամյանը աշխատում է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ դատավորներից մեկի օգնական: Գողության 2 փաստերով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր