Փրկարարները բացել են փակ դռները
Հոկտեմբերի 8-ին, ժամը 10.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հոկտեմբերի 8-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 22/1 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ մամլո ծառայություն[/b]