Origami Lexus` ստվարաթղթից ավտոմեքենա ճապոնական ավտոարտադրողից. ֆոտոշարք, տեսանյութ
Հանրահայտ Lexus ընկերությունը ներկայացրել է օրիգամիի տարբերակով լիարժեք աշխատող բացառիկ մեքենա, որը պատրաստված է ստվարաթղթից:
Ըստ The Daily Mail-ի` ընկերությունը մեքենան պատրաստել է սովորական ստվարաթղթից, որը հանդիսանում է Lexus IS saloon մոդելի կրկնօրինակը։
Բացառիկ մեքենան պատրաստել է Laser Cut Works, Scales and Models ընկերությունների կանանցից ու տղամարդկանցից բաղկացած խումբը։ Օրիգամիի հմտություններին տիրապետելու շնորհիվ նրանց հաջողվել է ստեղծել ստվարաթղթե յուրօրինակ մոդելը, որը կրում է The Origami Car անվանումը:
Նշվում է, որ մեքենան ունի իսկական շարժիչ, արգելակներ, դռներ, անիվներ ու լուսարձակներ, ինչպես նաև մետաղե թափք։