Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուսական կործանիչների կողմից իր օդային տարածքը կրկին խախտելու մասին
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը, ումից բացատրություն են պահանջել՝ կապված Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական կործանիչների կողմից իր օդային տարածքը հերթական անգամ խախտելու հետ:
BBC-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմը հայտարարել է, որ ռուսական ավիացիան հոկտեմբերի 6-ին կրկին խախտել է տարածքը:
Հիշեցնենք, որ սա երկրորդ դեպքն է վերջին մի քանի օրերի ընթացքում: Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն իր մոտ էր հրավիրել ՌԴ դեսպանին և իր բողոքը հայտնել, որ ռուսական Cy-30 և Cy-24 կործանիչները խախտել են իր օդային սահմանը: Այդ առնչությամբ նիստ էր հրավիրել նաև ՆԱՏՕ-ն՝ պահանջելով, որ Ռուսաստանը այսուհետ զերծ մնա նման խախտումներից: