Երեւանում 27-ամյա նախկին դատապարտյալը անչափահաս աղջնակի է փախցրել
27-ամյա նախկին դատապարտյալ Վազգեն Հայրումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անչափահաս Է․ Պապյանին ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթ Մելիք Վարդանյանի եղբոր` Մհեր Վարդանյանի և վերջինիս ազգական Արսեն Գրիգորյանի հետ, խմբի կազմում Երևանի Արցախի փողոցի թիվ 10 շենքի մոտից իրականացրել է Էլվերինա Պապյանի առևանգումը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։
Այս մասին է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։