Ռուսաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նորագույն համակարգեր է ուղարկել Դոնբաս
Ռուսաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) նորագույն համակարգեր է ուղարկել Դոնբաս: Այս մասին հայտնում է UNIAN լրատվականը` հղում անելով Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի Twitter-ի միկրոբլոգին:
Պայետն իր միկրոբլոգում մասնավորապես գրել է, որ Ռուսաստանը ՀՕՊ-ի նորագույն համակարգեր՝ ներառյալ Պանցիր-Ս1 է ուղարկել Ուկրաինա և այժմ ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի տարածքում գնալով ավելի մեծ թվով ռուսական զորքեր են անմիջականորեն մասնակցում ռազմական գործողությունների: