211652_close_icon
views-count693 դիտում article-date 14:52 05-10-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 2-ից 5-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 26-ը: Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 10, յուրացման` 4, խուլիգանության` 2, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, գողության` 3, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 57-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր