Իրանում հուղարկավորում են Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ հրմշտոցի հետևանով զոհվածներին
Այսօր` հոկտեմբերի 4-ին, Իրանի միլիոնավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց` մասնակցելու` Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվածների հուղարկավորության արարողությանը:
Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Սգո երթին մասնակցում են հարյուր հազարավոր քաղաքացիներ ինչպես Թեհրանում, այնպես էլ Մեշհեդ և Գոլեստան քաղաքներում:
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ հրմշտոցից զոհվել էր 700-ից ավելի ուխտավոր, որոնցից 455-ը Իրանի քաղաքացի էր: Այսօր հուղարկավորում են նրանցից 218-ին, ում դիերը երեկ և այսօր Սաուդյան Արաբիայից բերվել են Իրան: