slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
«Պատասխանեք այս հարցերին ազնվորեն». ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանի հարցերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. 168.am
211652_close_icon

«Պատասխանեք այս հարցերին ազնվորեն». ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանի հարցերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. 168.am

views-count6504 դիտում article-date 19:42 14-11-2020
Ռուսական «НТВ» հեռուստաալիքի քաղաքական մեկնաբան Ռոման Բաբայանն իր հաղորդման շրջանակներում հարցեր է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է, որ կարծում է՝ ինքն այս հարցերը պետք է տա Փաշինյանին, ու հույս ունի, որ Հայաստանի վարչապետն իր հարցերին անկեղծորեն կպատասխանի: «Պետք չէ ինձ խաբել, քանի որ ես տիրապետում եմ ինֆորմացիայի բավականին լայն շրջանակի, և ես անմիջապես կհասկանամ, եթե դուք սկսեք ինձ խաբել, պարոն Փաշինյան: Հարցերը հետևյալն են՝ 1. Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը, գործնականորեն սկսած պատերազմի առաջին օրվանից, Ձեզ առաջարկել է կարգավորման տարատեսակ և շատ լավ մոդելներ: Ոչ այնպիսին, որն այս պահին է, այլ շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսում էիք այդ առաջարկները և հրաժարվում: 2. Պարոն Փաշինյան, ճի՞շտ է արդյոք այն, որ այս հակամարտության գործնականորեն հենց առաջին վայրկյաններից, այս պատերազմի հենց առաջին օրվանից Ձեզ օգնություն է առաջարկվել: Ու այդ օգնությունը Ձեզ տրվել է, ընդ որում, տրվել է հսկայական ծավալներով: Ճի՞շտ է արդյոք, որ հայկական ռազմական և ոչ միայն ռազմական օդանավակայաններում 10-յակներով վայրէջք էին կատարում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռները: 3. Պատասխանեք խնդրեմ, ճի՞շտ է, որ Դուք ստանում էիք այն ռազմական համակարգերը, որոնք Դուք, անձամբ Դուք խնդրում էիք: Ու Դուք դրանք ստանում էիք: Պատասխանեք այդ հարցերին, և այդ ժամանակ մենք կհասկանանք, ունա՞կ եք Դուք պատասխան տալ այն ամենի համար, ինչ արել եք: Ի վիճակի՞ եք արդյոք պետություն ղեկավարել, և այն մարդիկ, ովքեր այսօր դեռ Ձեզ աջակցում են, միգուցե շաաա՜տ նոր բաներ իմանան: Պատասխանեք այս հարցերին ազնվորեն, և եթե Դուք դրանց ազնվորեն չպատասխանեք, ես Ձեզ կտամ արդեն հաջորդ, առավել կոնկրետ հարցերը, և Դուք խուսանավելու տեղ չեք ունենա»,- ասել է Ռոման Բաբայանը: [url=https://168.am/]168.am[/url]

Նմանատիպ նյութեր