LifeNews-ի լրագրողներին վտարել են Ադրբեջանից՝ ճշմարտությունը ներկայացնելու համար
LifeNews հեռուտսատեսության աշխատակիցներին Ադրբեջանից վտարել են: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է haqqin.az-ը:
Հաջիևի խոսքով՝ լրագրողներն իբրև թե գործունեություն են ծավալել առանց հավատարմագրման և իբր թե խեղաթյուրել են իրականությունը, ոչ օբյեկտիվ տեղեկություններ ներկայացրել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:
Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ Թերթերի բնակիչները խուճապահար փախչում են իրենց տներից: