Այրվել է էլեկտրասյուն
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի երկաթգծի կայարանին հարակից դաշտում այրվում է էլ. սյուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.54-ին, մարվել` 20.09-ին: Մասամբ այրվել է էլ. սյուն (2 մ հատված):