Դեսպան Այվազյանը հանդիպել է Լատվիայի պաշտպանության նախարարի հետ
Հոկտեմբերի 1-ին Լատվիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդաս Բերգմանիսի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ` երկկողմ օրակարգին նոր բովանդակություն հաղորդելու նպատակով:
Հանդիպման ընթացքում դեսպան Այվազյանը նախարար Բերգմանիսին ներկայացրեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության սրմանն ուղղված գործողությունները:
Նախարար Բերգմանիսը և դեսպան Այվազյանը նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ: