Խոսեպ Գվարդիոլա. «Բորուսիայի» հետ հանդիպումը յուրահատուկ է
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի Գավաթի եզրափակիչ խաղին:
«Ես հպարտանում են թիմի կայուն մրցելույթներով: Դա չափազանց բարդ է, բայց «Բավարիան» այդ հարցում լավն է:
Մենք Բեռլինում ենք, որպեսզի հաղթենք: Իհարկե, սա յուրահատուկ խաղ է: Սա եզրափակիչ է:
Երկու տարի առաջ ես նկատեցի, թե այստեղ ինչ հրաշալի մթնոլորտ է: Պարզապես խելահեղություն: Կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ խաղացողներին դրա համար», ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին, Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում` Երևանի ժամանակով 22։00-ին։