211652_close_icon
views-count1611 դիտում article-date 15:24 02-10-2015

Աչքին հարված ստանալուց հետո դանակահարել է

Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել բուհ-երից մեկի 2-րդ կուրսի ուսանող, 1994 թ. ծնված Խաչիկ Գ.-ին դանակահարելու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի միջանկյալ հատվածում գտնվող հողատարածքում, վիճաբանության ժամանակ, Խաչիկ Գ.-ն բռունցքով հարվածել է 1990 թ. ծնված Տիգրան Մ.-ի աչքին, ինչից հետո վերջինս դանակով հարվածել է Խաչիկ Գ.-ին: Հոկտեմբերի 1-ին, ժամը 19.40-ին, Տիգրան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր