12464 դիտում
18:38 01-10-2015
Ո՞ւմ է պատրաստվում մեկ միլիոն դրամ նվիրել գեներալ Մանվել Գրիգորյանի որդին. ովքեր են միացել նրան եւ ինչի համար
Վերջին օրերին հակառակորդի գնդակոծության տակ հայտնված Տավուշի մարզի Չորթան գյուղի բնակիչները ոգեւորված են։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցելու է իրենց գյուղապետարանին։
Նրանք ավելի շատ շոյված էին, ոչ թե գումարից, այլ վերաբերմունքից։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով, որ դա համեստ ներդրում է։
«Բայց սրտանց ենք անում։ Էջմիածինցին Արցախյան պատերազմի ժամանակ ինքնակամ զենք է վերցրել, բնակչության թվի համեմատ ամենաշատ մասնակիցն ու զոհն է տվել։ Այսօր էլ անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ է առաջնագծում եւ խրամատում լինել»,- ավելացրեց քաղաքապետը։
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ բաժնի պետ Վարդան Վարդանյանն էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գումարը վաղը կփոխանցեն։ Նա պատմեց, որ քաղաքապետ Կարեն Գրիգորյանն է որոշել` իր մեկ ամսվա աշխատավարձը տալ, որին միացել են նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները։ Միաժամանակ ավելացրեց, որ թեեւ հոկտեմբերի 8-ին Էջմիածնի քաղաքապետարանի 2700-ամյակն է, բայց իրենք են որոշել նվեր անել սահմանամերձ գյուղին։ Հատկապես այն դեպքում, երբ քաղաքի տոնի վրա գումար գրեթե չեն ծախսում, քանի որ երգիչներից սկսած` անվճար հիմունքներով են մասնակցում քաղաքի տոնին։
«Այդ գումարները քաղաքապետարանը ծախսում է այնպիսի բաների վրա, որ մնա Էջմիածնի բնակիչներին։ Օրինակ, խաղահրապարակներ են կառուցում, մանկապարտեզներ, դպրոցներ: Հիմնանորոգվել են, Քաղաքացիական ակտերի գրանցման շենքը, Վազգեն Սարգսյանի հուշարձանը եւ հրապարակ է բացվել»,- ավելացրեց Վարդան Վարդանյանը։
Նմանատիպ նյութեր
5964 դիտում
18:42 11-12-2018
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն
Այս բաժնից
1282 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am
1264 դիտում
22:03 17-01-2025
Արշակ Կարապետյանը նոր ուժ կստեղծի Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ