Ինչո՞ւ է Տաթեւիկի պարսկահայ ամուսինը ծեծել նրան ավտոմեքենայի մեջ
ԻԻՀ քաղաքացի, 33-ամյա Արբի Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արտաշատ քաղաքի կենտրոնական կանգառի հարևանությամբ իր ավտոմեքենայի մեջ երեխային բժշկի մոտ տանելու հարցի շուրջ վիճաբանել է կնոջ` Տաթևիկ Մեհրաբյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ աջ ձեռքի բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին:
Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Արբի Հրայրի Փանոսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը` տուժողի հետ հաշտվելու հիմքով: