Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը Պետեր Չեխից և Մոյայից հետո դարձավ երրորդ դարպասապահը, որը Չեմպիոնների լիգայի մեկնարկային չորս խաղերում գոլ բաց չի թողել: Վերջին «Մալմյոյի» հետ հանդիպումն էր՝ 2:0:
Իսկ «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան՝ աչքի ընկնելով «Սևիլյայի» հետ խաղում (2:0), դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին իսպանացին, որը 5 խաղերում անընդմեջ գոլ է խփել: Նման ցուցանիշ մինչ Մորատան ուներ միայն մեկ խաղացող, նույնպես «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն: