Ադրբեջանն ունի շուրջ 20 զոհ և 60-80 վիրավոր. ԼՂՀ ՊԲ հրամանատար
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ [url=https://www.facebook.com/artak.beglaryan]Արտակ Բեգլարյանն իր Facebook-ի էջում [/url]գրառում է կատարել՝ ներկայացնելով ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանն այս օրերի ընթացքում ունեցել է շուրջ 20 զոհ, որոնցից մի մասի անունները ճշգրտված է ԼՂՀ ՊԲ–ի կողմից, և 60-80 վիրավոր:
Նա մասնավորապես գրել է. «Քիչ առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում, պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ը վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի:
Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են:
Բացի դրանից, իրենց հոսպիտալներում այս պահի դրությամբ 60-80 վիրավոր կա՝ ըստ Լևոն Մնացականյանի:
Իմ տեղեկություններով՝ բացի մարդկային կորուստներից, ադրբեջանցիները կրել են նաև նյութական զգալի կորուստներ, քանի որ մի քանի հենակետեր և զորանոցներ են ոչնչացվել մեր կողմից՝ իրենց զինտեխնիկայով հանդերձ:
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ Տավուշի բնակիչների և ԱՀ զինվորների վրա հարձակումները Բաքուն չի մարսել»: