Հաստատվել են ասպիրանտուրայի հեռակա ուսուցմամբ տեղերը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` "Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը բաշխումը հաստատելու" մասին:
Համաձայն հրամանի` ՀՀ բուհերին և գիտական կազմակերպություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է 239 տեղ: