Գեղադիր գյուղի ավազահանքում հայտնաբերվել է զինամթերք
Ոստիկանության Արագածի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Գեղադիր գյուղի ավազահանքում զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում գտնվող ավազահանքի սկզբնամասից հայտնաբերել է 68.5 սմ երկարությամբ նռնականետի պայթուցիչ, հակատանկային ական` առանց պայթուցիչի, 502 գ կշռով վառոդի փաթեթ և տարբեր տրամաչափի 63 փամփուշտ:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]