ԱՄՆ Պետդեպը 5 մլն դոլար է խոստանում ԻՊ-ի ֆինանսավորման մասին տեղեկության համար
ԱՄՆ Պետդեպը 5 մլն դոլար է խոստանում նրան, ով հավաստի տեղեկություններ կտրամադրի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող նավթի և հնագույն արժեքավոր իրերի առևտրի մասին, հաղորդում է Reuters-ը:
Պետդեպի տվյալներով՝ նավթի և թալանված թանգարանային արժեքավոր իրերի անօրինական առևտրից ահաբեկիչները միլիոնավոր դոլարների եկամուտ են ունենում, իսկ միջոցներն ուղղվում են կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը: