Դերասան Ջիմ Քերիի ընկերուհին բաժանումից հետո ինքնասպան է եղել
Լոս Անջելեսում ինքնասպան է եղել դերասան, հոլիվուդյան աստղ Ջիմ Քերիի նախկին ընկերուհի, 28-ամյա Քեթրին Վայթը:
Այս մասին հայտնում է TMZ-ը:
Աղջկա մարմինը հայտնաբերվել է Լոս Անջելեսի առանձնատանը` վերջինիս ննջարանում, որտեղ հայտնաբերվել է նաև երկտող:
Երկտողում նշվում է 54-ամյա Ջիմ Քերիի և Քեթրինի բաժանման մասին, որը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 24-ին: