211652_close_icon
views-count914 դիտում article-date 14:16 29-09-2015

Հայտնաբերել են զենք-զինամթերք՝ եկեղեցու հարևանությամբ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ, աղբարկղի մոտ, զենք է թողնում: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 12 մմ տրամաչափի, երկփողանի, կարճեցված փողերով որսորդական հրացան, 4 մեծ և տարբեր տրամաչափի 116 փամփուշտ, ինքնաձիգի 4 պահունակ, որոնցից մեկը՝ լիցքավորված 30 փամփուշտով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` մեկը պայթուցիչով, ծխատար 2 գլանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր