Չեմպիոնների լիգա. Սպասելով Լևանդովսկու նոր ռեկորդներին. տեսանյութ
                        Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում կկայանան երկրորդ տուրի առաջին 8 հանդիպումները:
[b]F խումբ[/b]
«Բավարիա» (Գերմանիա) - «Դինամո» (Զագրեբ, Խորվաթիա)՝ 22:45  
«Արսենալ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 22:45
Մյունխենում կայանալիք հանդիպումից միայն մեկ բան են սպասում. քանի գոլ կխփի այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, և քանի գոլային փոխանցում կանի Դուգլաս Կոստան, որը աստիիճանաբար թիմի առաջատարի դերի մեջ է մտնում:
Մյուս խաղում «Արսենալը»՝ բարկացած Զագրեբի «Դինամոյից» կրած պարտությունից, իր ողջ զայրույթը կփորձի թափել հունական թիմի վրա: Լոնդոնյան ակումբը՝ «Լեսթերի» հետ Անգլիայի առաջնության վերջին խաղում ցույց տվեց իր իրական ներուժը: Երկու խաղերում էլ տանտերերը կհաղթեն
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


