1324 դիտում
16:17 28-09-2015
ԿԳՆ-ն մշտապես ընդառաջել է իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին. ՀՀ-ում Իրանի դեսպան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարն ընդգծել է դեսպանի անձնական մեծ ներդրումը հայ-իրանական հարաբերություններում, մասնավորապես, կրթության և գիտության ոլորտում: Արմեն Աշոտյանը վստահություն է հայտնել, որ իր պաշտոնավարման ավարտից հետո էլ Մոհամմադ Ռեյիսիին` որպես գիտնական, կշարունակի աջակցությունը կրթական տարբեր ծրագրերի իրականացմանը: "Իհարկե, կան դեռ բազում խնդիրներ հայ-իրանական համագործակցության համատեքստում, սակայն ակնհայտ է, որ դրանց լուծման հարցում մեր մոտեցումները մշտապես եղել են արդար և պրոֆեսիոնալ",-նշել է նախարարը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հնչած բարձր գնահատականի համար` ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում իսկապես հաջողվել է կյանքի կոչել բազում նախագծեր: Նա վստահեցրել է, որ նոր դեսպանի օրոք այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ, ավելին` կմեկնարկեն նոր նախագծեր: Մոհամմադ Ռեյիսին նաև ընդգծել է, որ նախարարությունը մշտապես ընդառաջել և արագ լուծում է տվել իրանցի ուսանողների հետ կապված բոլոր խնդիրներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև դիպլոմների փոխճանաչման հարցը, ինչպես նաև երկու երկրների պատվիրակությունների փոխադարձ այցելության, ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի, ԵՊՀ-ի և Թեհրանի համալսարանների միջև համագործակցության հնարավորությունը:
Նմանատիպ նյութեր
1457 դիտում
10:17 02-07-2014
Դատախազությունն ընդառաջել է ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալի մորը. Ժողովուրդ
2576 դիտում
15:36 11-12-2014
Այս անգամ գոնե արժի ընդառաջել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հորդորին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
658 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
499 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1009 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ